Ուշ չէ՞, արդյոք տիկնայք և պարոնայք

Այսօր ընդդիմադիր ուժերը ԱԺ են ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի քրեական պատասխանատվություն կնախատեսվեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը։Բնականաբար ադրբեջանա-թուրքական ալյանսի դաշնակից ՔՊ-ն մերժել է օրինագիծը։ Չէ՞ որ, նրանց համար ոչ միայն Արցախը հայրենիք չէ, այլև Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխը, «ձյունածածկ, ամայի հողերը», այսինքն՝ ողջ Հայաստանը։

Բայց․․․Բայց դիմում եմ այսօրվա ընդդիմադիր ՀՅԴ, ՀՀԿ և մյուս գործիչներին։ Ուշ չէ՞, արդյոք տիկնայք և պարոնայք։ Առնվազն 1998թ․, երբ ձեզանից շատերը իշխանության մաս էին կազմում, պետք է ընդունվեր օրենք, ըստ որի, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր ցանկացած անձ, ով բացահայտ կխոսեր, կգրեր, կքննարկեր Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցը։ Ի դեպ, այս դրույթը ոչ միայն ազգային անվտանգության հարց էր և է, այլև համահունչ և Հայասատանի Անկախության հռչակագրին և Սահմանադրությանը։ Այդ պարագայում կբացառվեր հակաարցախյան քարոզչությունը և նույնպես կբացառվեր դավաճանների կողմից իշխանության հասնելը, ինչպես նաև Արցախի կորուստը։

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից