Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Վարդան Ոսկանյանի ելույթին

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամի ալիքում գրում է․

«Բաքվի բռնապետի գրեթե բոլոր «առաջատար» քարոզչամիջոցները մի շարք կիսագրագետ գրչակների «մտքի թռիչքով» ինձ այսօր կոչել են «ռասիստ», «ֆաշիստ», «նացիստ», «թյուրքատյաց» և այլ նման անհիմն բնորոշումներով։

Ամեն ինչ պարզ կլիներ, եթե այս մերկապարսնոց և հիմար բնորոշումներն ապացուցելու համար մեջբերվեին իմ կոնկրետ խոսքերը։

Իսկ նման բան անելն անհնար է, քանզի ես որևէ հայտարարություն չեմ արել, որը կարող է ընկնել վերոնշյալ բնութագրումների տակ։

Այնպես որ տվյալ քարոզչամիջոցները և գրչակներն անհիմն մսխել են Բաքվի բռնապետի փողերը, որոնցից էլ գոյանում է նրանց աշխատավարձերը, ի դեպ, առանց նույնիսկ գիտակցելու, ներս մտնելով Ադրբեջան կոչվող արհեստածին և բարբարոսական կազմավորման չարորակ գոյության լեգիտիմ իրավունքը կասկածի տակ դնող քննարկման «Օվերտոնի պատուհանից»»: