Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային՝ իր տարածքում արգելափակելով դրա ամենատխրահռչակ ռուսալեզու «Haqqin.az» կայքը
Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային՝ իր տարածքում արգելափակելով դրա ամենատխրահռչակ ռուսալեզու «Haqqin.az» կայքը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված քարոզչամիջոցը ուղղակիորեն համակարգվում և ուղղորդվում է Բաքվի բռնապետի աշխատակզմից և, ըստ էության, տարածում այն հակառուսական տեսակետները, որոնք վախենում են բարձրաձայնել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իշխող վարչախմբի բարձարաստիճան պաշտոնյաներն իրենց պարագլխով հանդերձ։
Քարոզչական մակարդակում ռուսական կողմի այս գործողությունը հավասար է Խարկովում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հյուպատոսությանը հասցված հրթիռային հարվածին։
Բայց այս ամենը մեզ համար կմնա լոկ «մխիթարություն», եթե հենց այսօրվանից մեր մտքերում և սրտերում չարձանագրենք այն սրբազան ուխտն ու դրանից բխող ծրագիրը, ըստ որի՝ հայկական արդարացի վրեժի արգասիք հրթիռների հարվածները անխուսափելիորեն պետք է ոչնչացնեն թշնամու ռազմական ենթակառուցվածքները՝ ապառազմականացնելու Բաքվի բարբարոս վարչախումբը և դրա կողմից կառավարվող արհեստածին կազմավորումը։


