ՀՀԿ ԵԿ-ը սկսում է լեզուների ուսուցման ԱՆՎՃԱՐ դասընթացներ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը սկսում է ԱՆԳԼԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ

ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ լեզուների ուսուցման եռամսյա ԱՆՎՃԱՐ դասընթացներ։

«Եթե

✓ երիտասարդ ես,

✓ ցանկանում ես սովորել անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն,

✓ ուզում ես, որ քեզ դասավանդեն բանիմաց և փորձառու մանկավարժներ,

ապա այս ծրագիրը քեզ համար է։

Դասընթացները տևելու են 3 ամիս։ Ձևավորվելու են խմբեր՝ բաղկացած 10 հոգուց: Պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 2 օր 1․5 ժամով:

Բոլոր դասագրքերն ու դիդակտիկ մյուս նյութերը տրամադրվելու են անվճար։

Դասընթացի վերջում, հիմնվելով վերջնական թեստի արդյունքների վրա, լեզուներ սովորողներին տրվելու են տվյալ լեզվի իմացության մակարդակը սահմանող համապատասխան հավաստագրեր:

Դասընթացներին գրանցվելու համար՝ կարող եք զանգահարել +374 93 123757։

Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ ապրիլի 1-ը։

Բաց մի՛ թող մրցունակ դառնալու քո հնարավորությունը»,- ՀՀԿ ԵԿ հայտարարության մեջ։