Խերսոնի կենսալաբորատորիայում արագ կերպով փաստաթղթեր են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Տվյալների համաձայն՝ պատճառներից մեկը կարող է լինել Խերսոնում 2018 թվականին առաջացած դիրոֆիլյարիոզ հիվանդության մասին տեղեկությունները թաքցնելը․ այս վարակի հարուցիչը փոխանցվում է մոծակներից:
Գերատեսչությունում հայտարարել են, որ հարց է առաջանում, թե ինչու է 4 վարակ հայտնաբերվել հենց փետրվարին, ինչը բնորոշ չէ այդ միջատների կյանքի ցիկլի համար:
2018 թվականի ապրիլին Պենտագոնի ներկայացուցիչներն այցելել են առողջապահության տեղական հաստատություններ, որտեղ ծանոթացել են համաճարակաբանական հետաքննության արդյունքներին և պատճենել բժշկական փաստաթղթերը․ նշվում է ՌԻԱ Նովոստիի հրապարակման մեջ։
ՌԴ ՊՆ-ն նաև ուշադրություն է դարձրել 2018 թվականին ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տուբերկուլյոզով վարակվածների թվի կտրուկ աճին։ Պեսոկ շրջանում զանգվածային բռնկման ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 70 դեպք։ Մահացու ելքերը բավականին շատ են եղել:
Գերատեսչությունից ասել են, որ դա կարող է վկայել կանխամտածված վարակման կամ Ուկրաինայում տեղակայված կենսալաբորատորիաներից մեկից հարուցիչի պատահական արտահոսքի մասին:

