Թուրքիան կրկին անդրադարձել է «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը»

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղրիմը Ռուսաստանին միացնելու հանրաքվեի տարելիցի կապակցությամբ։

«Թուրքիան և միջազգային հանրությունը չեն ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է», ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է նաև, որ «Ուկրաինայի ինքնավար Ղրիմի Հանրապետությունը միացվել է Ռուսաստանին՝ 2014 թվականի մարտի 16-ին կայացած անօրինական հանրաքվեից հետո»։

Հատկանշական է նաև հայտարարության հետևյալ ձևակերպումը․ «Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմի զարգացումներին, մասնավորապես Ղրիմի թաթար թուրքերի իրավիճակին, որոնք թերակղզու հիմնական բնակիչներն են։

Այս առիթով Անկարան վերահաստատում է իր աջակցությունը Թուրքիայի ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից