Բայդենը Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Սպիտակ տանը լրագրողների հետ Բայդենի կարճատև ճեպազրույցի ընթացքում Fox News-ի թղթակիցը նրան հարց է ուղղել, թե արդյոք նա պատրաստ է «այն ամենից հետո, ինչ տեսանք», իր ռուս գործընկերոջն անվանել «ռազմական հանցագործ»:

Սկզբում Բայդենը բացասական պատասխան է տվել ու դուրս եկել սենյակից, բայց հետո վերադարձել է ու ասել.

«Նա ռազմական հանցագործ է»։