Բլինկենը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանին վերաբերող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ալիևը և Բլինկենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսով զրուցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Փաշինյանն ու Բլինկենն անդրադարձել էին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին: