Այս պահին մեզ համար լայն հնարավորություն է բացվել․ Ռազմական փորձագետ
Այսօր քան երբևէ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար Մինսկի խումբը շատ կարևոր հարթակ է հենց իրենց համար։
Կարծում եմ, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախյան բանակցային հարցը կրկին Մինսկի խմբի տիրույթ տեղափոխելու համար, կամ առնվազն ՀՀ ԱԳՆ-ի դիմումն ի գիտություն ընդունեն և ակտիվանան։
Կարծում եմ, որ այս պահին մեզ համար լայն հնարավորություն է բացվել։ Մի այնպիսի հանգրվանում ենք, երբ համընկնում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մեր շահերը։
Շահերը չեն համընկնում Թուրքիայի համար, այսինքն Թուրքիան ինչպես միշտ , շահագրագռված չէ Մինսկի խմբով, իսկ Ադրբեջանն էլ ամեն դեպքում չի կարող կոշտ դիրքորոշում ունենալ․․․
Բարդ , բայց մեզ համար շահեկան վիճակներում կարող ենք հայտնվել, ուշադիր և մանրակրկիտ աշխատանք է պետք տանել։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

