Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ ՆԱՏՕ-ի հետ

Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։

Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել ։

Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները» ։

Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին բացի սպասվող բացասական հետեւանքներից՝ դժվար է ասել։

Աշխարհը փոխվել է։

Հիմա ոչ 90-ականներն են,եւ ոչ էլ ՝ 2000-ականների սկիզբը։

Աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունը սահմանափակ է։

Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ եւ Ռուսաստանի, եւ ՆԱՏՕ-ի հետ։

Հայաստանն այսօր հտակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։

Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արեւմտամետ «խաղեր են տալիս»։

Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում եւ խորացում :

Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն,իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։

Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլեւ՝ նողկանք։

Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։

Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։

Գարեգին Նժդեհ

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից