Առաջարկի այն 5 կետերը, որոնց մասին խոսել է այսօր Ջեյհուն Բայրամովը․ Արտյոմ Տոնոյան
Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին, նշել է, որ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման մասին առաջարկների փաստաթուղթ՝ բաղկացած 5 հոդվածից, եւ սպասում է պատասխանի»։
Ապա նշել է, որ այն, ինչ ուղարկվել է Հայաստան, առաջարկների մոտ մեկ էջանոց փաթեթ է և դրա էությունն այն է, ինչից իրենք խոսում են արդեն մոտ մեկ տարի։ Ասել է, թե խոսքը ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության մեծ պամանագրի կնքման մասին է, իսկ Հայաստանից էլ դեռ արձագանք չկա՝ ըստ Բայրամովի։
Ո՛չ պաշտոնական Բաքուն, ո՛չ էլ պաշտոնական Երևանը չեն հրապարակել 5 կետանոց առաջարկների այդ փաթեթը, սակայն նրանք ովքեր հետևել են Ադրբեջանի նախագահի հետպատերազմական շրջանի ելույթներին, հավանաբար կարող են կռահել, թե որոնք են առաջարկի այն 5 կետերը, որոնց մասին խոսել է այսօր խոսել է Ջեյհուն Բայրամովը։
Ըստ մեզ՝ դրանք են՝
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
2. Արցախի կարգավիճակի թեմայի շուրջ ցանկացած հայտարարության և քննարկման բացառում
3. Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։
4. Կովսականը Նախիջևանի հետ կապող անարգել ճանապարհի տրամադրում, որի տակ ադրբեջանական կողմը հասկանում է միջանցք։
5. Անվտանգության երաշխիքների տրամադրում և համապատասխան պայմանների ստեղծում 1988թ.-ից Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար։