Մահացել է Գագիկ Մանասյանը

Կյանքից հեռացել է Հայ ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Զալիկի Մանասյանը:

Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը, որպես գիտնական և դասախոս ու բացառիկ մտավորական Գագիկ Մանասյանը սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և թե հանրության մեջ: