Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է Իտալիայում իր դեսպանության վրա հարձակման մասին

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը մարտի 9-ին հայտնել է Իտալիայում իրենց դեսպանության մոտ ինքնաշեն սարքի պայթյունի մասին:

«Անհայտ դիմակավոր անձինք նախազգուշական միջոցառումներով մոտեցել են բելառուսական դեսպանատանը՝ ձեռքում պահելով չհստակեցված իրեր: Այնուհետև նրանք դա այրել են ու նետել դեսպանության տարածք», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Պայթյունի հետևանքով զգալի վնաս է հասցվել դեսպանության շենքին, դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները չեն տուժել: