Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ ՄԱԿ–ը միշտ թաքնվում է թփերում
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել է ՄԱԿ-ին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրների ղեկավարներին քննադատել էր Ուկրաինայի վրա թռիչքներից զերծ գոտի չապահովելու և իրեն մարտական ինքնաթիռներ չփոխանցելու համար։
«Որոշ երկրներ պատերազմներ են սանձազերծում, քանի որ ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերում։ ՄԱԿ-ը արտաքին անտուրաժ է և պաշտոնյաների բարձր աշխատավարձեր, բայց ոչ մի պատասխանատվություն»,– Twitter-ում գրել է Պոդոլյակը։

