ՄԱԿ-ում արգելել են կիրառել «պատերազմ» բառը ՌԴ գործողությունները նկարագրելու համար

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին արգելել է Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունը «պատերազմ» կամ «ներխուժում» անվանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Irish Times-ին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ՄԱԿ-ի աշխատակիցները հրահանգ են ստացել ռազմական գործողությունը նկարագրելու համար օգտագործել «հակամարտություն», «ռազմական հարձակում» կամ նմանատիպ եզրույթներ: Նշվում է, որ համապատասխան հրահանգը եղել է էլեկտրոնային նամակում, որը մարտի 7-ին ուղարկել է ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժինը։

Բացի այդ, ՄԱԿ աշխատակիցներին հրահանգել են սոցցանցերում կամ կայքերում Ուկրաինական դրոշ չտեղադրել։

Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՄԱԿ-ն իր աշխատակիցներին չի արգելել որևէ բառ օգտագործել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Խոսքն այն մասին է, որ ցանկացած հայտարարություն համապատասխանի ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը։