Ուժեղ պայթյուն Լուգանսկում
Երկուշաբթի առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել Լուգանսկում։ Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 07.00-ին մոտ։ Ինչպես տեղեկացնում են ականատեսները, ենթադրաբար պայթյունի հետևանքով այրվում է Լուգանսկի նավթաբազան։
«Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային։ Ծանր ինչ-որ բանի հարված էր, հնարավոր է՝ «Точка У»-ի հարված էր նավթաբազային Թելմանի փողոցում»,- գրել է Լուգանսկի ժողովրդական Հանրապետության ղեկավարի խորհրդական Ռոդիոն Միրոշնիկը թելեգրամյան ալիքում։ Նա նշել է, որ «հրդեհը երևում է մեծ հեռավորությունից»։

