Հայաստանում նշվեց Բուլղարիայի Ազգային տոնը
Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի հետ միասին նշեց Բուլղարիայի Ազգային տոնը և Բուլղարիայի և Հայաստանի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Միջոցառմանը ներկա էին կառավարության, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական համայնքի ավելի քան հարյուր ներկայացուցիչներ։ Միջոցառման հյուրերին բաժանեցին բուլղարական զբոսաշրջության, մշակույթի և տեսարժան վայրերի գովազդային բուկլետներ:
Բուլղարական առաքելության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել հայտնի բուլղար բանաստեղծ Պեյո Յավորովի հուշարձանի մոտ։
Ելույթներով հանդես եկան Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան պրն․ Կալին Անաստասովը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պրն․ Պարույր Հովհաննիսյանը, ինչպես նաև դպրոցի տնօրեն տկն․ Նաիրա Զաքարյանը։
Դպրոցի աշակերտները հանդես եկան գեղարվեստական ծրագրով՝ ներառյալ Պեյո Յավորովի բանաստեղծություններ, բուլղարական ավանդական երգեր և ժողովրդական պարեր:

