Չնայած աշխարհաքաղաքական խառը իրավիճակին՝ հայասպան Ադրբեջանը և իր արտասահմանյան տերերը ակտիվ լեգիտիմացնում են 44 օրվա պատերազմի արդյունքները․ Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է ․
«Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը այցելել է Ջրական (թուրք֊ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության շրջաններից մեկը) և իր թվիթերյան էջում անվանել է օկուպացված հայկական հողը որպես ադրբեջանական «վերադարձված հող»։
Հասկանում եմ, որ հիմա բոլորը զբաղված են աղի և Ուկրաինայի թեմաներով, սակայն ստիպված եմ հիշեցնել, որ չնայած աշխարհաքաղաքական խառը իրավիճակին հայասպան Ադրբեջանը և իր արտասահմանյան տերերը ակտիվ լեգիտիմացնում են 44 օրվա պատերազմի արդյունքները։
Ես կասկած չունեմ ,որ թուրք-ադրբեջանական հանցավոր ոհմակը օգտագործելու է ստեղծված անկայուն իրավիճակը իր հակարցախյան և հակահայաստանյան նախագծերը իրականացնելու համար և այստեղ մեր պետությանը շատ կարևոր է վերջապես դուրս գալ թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» հակահայկական աբսուրդային երազանքների տիրույթից և այս կարգի դրսևորումներին տալ կոշտ դիվանագիտական արձագանք և գնահատական ։
Նվազագույնը դիվանագիտական նոտայի ձևաչափով»։

