Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի երկուսին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1.1 կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ս.Կատվալյանի դիմումը՝
- Սաշա Կատվալյանին՝ 2022 թվականի մարտի 2-ից նշանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ ազատելով նրան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
- Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանին:
- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանին ազատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից»:

