Ատոմ Ջանջուղազյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ

Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Ատոմ Ջանջուղազյանին:
Ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ ՝ 0:

Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկվել էր  ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ատոմ Ջանջուղազյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: