Եվրոպայում մնացած ռուսներին դուրս են բերելու Մերձավոր Արևելքով և Թուրքիայով

Զբոսաշրջիկները, ովքեր մնացել են եվրոպական այն երկրներում, որոնք փակել են ռուսական օդանավերի համար օդային տարածքը, նախատեսվում է տուն վերադարձնել երրորդ երկրների միջոցով, որոնց թվում են Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ճամփորդական արդյունաբերության ռուսական միության (PCT) փոխնախագահ Դմիտրի Գորինը։

Ավելի վաղ ԵՄ երկրների արտգործնախարարները հաստատել էին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ արգելելով ռուսական ինքնաթիռների մուտքը ԵՄ օդային տարածք։