Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ է անում դադարեցնել հարձակումն Ուկրաինայում:

Բանաձևին կողմ է քվեարկել 11 երկիր, 3-ը՝ ձեռնպահ (Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ)։ Բանաձևի նախագիծը հովանավորել են ԱՄՆ-ը և Ալբանիան։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։