Ինչպե՞ս է անցել գիշերը Դոնբասում

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը հայտնում է, որ անցած մեկ օրում Ուկրաինայի ԶՈՒ-ն 139 անգամ խախտել է անժամկետ հրադադարի ռեժիմը Գորլովկայի, Դոնեցկի, Մարիուպոլի ուղղությամբ։ Անցած մեկ օրվա ընթացքում զոհվել է երկու խաղաղ բնակիչ, 12-ը՝ վիրավորվել։ Դոնեցկում և Գորլովկայում վնասվել է 53 շինություն։

29 քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ և 2 տրանսպորտային միջոց ենթարկվել են թիրախավորված հարձակումների։

Օպերատիվ տեղեկության համաձայն՝ Գորլովկայում գնդակոծության հետևանքով հոսանքազրկվել է 19 տրանսֆորմատորային ենթակայան։ 1500-ից ավելի բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։ Դադարեցվել է նաև երեք կաթսայատան աշխատանքը։

Կիևի ուժայինները ԼԺՀ-ի պատասխանատվության գոտում մեկ օրում 33 անգամ խախտել են «լռության ռեժիմը»։