Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը
Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի որոշումը և կոչ է անում հարգել միջազգային իրավունքը։ Այս մասին ասվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, Մինսկի համաձայնագրերի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այդ որոշումը և մերժում ենք այն։ Այս առիթով մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու կոչ ենք անում»,- գրված է հայտարարության մեջ։
Բացի դրանից, Թուրքիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Ուկրաինայի արևելյան շրջաններից և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Կիևում Թուրքիայի դեսպանության հետ:

