«ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի
«ՀայՓոստ» ընկերությունը քաղաքացիներին հորդորում է զգուշանալ խարդախներից, չտրամադրել նրանց անձնական տվյալներ։
«Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին:
Կրկին ահազանգ ենք ստանում, որ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Հայտնում ենք, որ «ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ»,-մասնավորապես ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

