Ուկրաինական կողմից Ռոստովի մարզի գնդակոծության ժամանակ երկու շենք է ավերվել

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզի գնդակոծության հետևանքով ավերվել է ոչ բնակելի մի շենք և տնտեսական շինություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«2022 թվականի փետրվարի 19-ի օրվա երկրորդ կեսին անհայտ անձինք, գտնվելով Ուկրաինայի տարածքում, օգտագործելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, գնդակոծել են Ռոստովի մարզի Տարասովի շրջանի սահմանային տարածքը, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էոչ բնակելի շենք և ոչ բնակելի տնատիրության մեկ տնտեսական շինություն», – ասված է հաղորդագրության մեջ: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան», – ասված է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ։