Լրագրողին հարցաքննության են կանչել ուղիղ եթերով հեռարձակված ասուլիսի բովանդակության վերաբերյալ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառում կատարելով․
«Լրագրող Լուսինե Այրապետյանի խնդրանքով՝ որպես փաստաբան մասնակցեցի նրա հարցաքննությանը քաղբանտարկյալ Գառնիկ Իսագուլյանի վերաբերյալ քրգործով։
Հիմնական միտքս այն է, որ լրագրողներին հարցաքննության կանչելը ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ հեռարձակված ասուլիսի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ վերաբերյալ, թեև օրենքով արգելված չէ, սակայն իրավաչափ լինել չի կարող։ Այն ինքնին անհամաչափ միջամտություն է լրագրողի մասնագիտական գործունեությանը՝ որքան էլ քննիչը լինի բարեկիրթ ու քաղաքավարի»,- գրել է Մելիքյանը։

