ՊՆ-ն պահանջում է, որ խաղաղապահները վերադարձնեն գումարի մի մասը, քանի որ Ղազախստանում մնացել են նախատեսվածից ավելի քիչ․ 168․am
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ «2022 թվականի հունվարին Ղազախստան մեկնած հայ խաղաղապահ զինծառայողները ահազանգում են, որ Պաշտպանության նախարարությունն անհասկանալի պատճառներով իրենցից հետ է պահանջում Ղազախստան մեկնելու համար իրենցից յուրաքանչյուրին վճարված 427.000 դրամի մի մասը»:
168.am-ն այս հարցի առնչությամբ փորձել է պարզաբանում ստանալ պաշտպանական գերատեսչությունից․ «ՊՆ-ից մեզ ասացին, որ խաղաղապահներին, բացի աշխատավարձից, տրվել է նաև գործուղման ծախս, և, որ խաղաղապահները Ղազախստանում նախատեսվածից ավելի քիչ են մնացել, ուստի պիտի վերադարձնեն չմնացած օրերի գործուղման գումարը: Իսկ աշխատավարձից որևէ մաս վերադարձնելու պահանջ չի եղել»:

