Որովհետև իրենց երկիրը դիտարկում էին ոչ թե լոկ հեղափոխականների պլացդարմ, այլ գերտերության հավակնություններով պետություն
1945թ․, երբ Պոտսդամում Տրումենն իբր իմիջիայլոց ասաց Ստալինին, որ ԱՄՆ-ն արդեն ունի միջուկային զենք, ԽՍՀՄ ղեկավարն, ըստ թարգմանչի հուշերի՝ միայն գլխով արեց, ինչից Տրումենն ու Չերչիլը եզրակացրեցին, որ նա չի հասկացել՝ ինչի մասին է խոսքը։
Մինչդեռ ԽՍՀՄ արտաքին հետախուզությունը դեռևս 1941թ․ նոյեմբերից զեկուցում էր Ստալինին ԱՄՆ-ի միջուկային զենք ստեղծելու ծրագրի մեկնարկի և ընթացքի մասին։
1941թ․ նոյեմբերին, երբ գերմանացիները շրջափակել էին Լենինգրադը, սկսել Մոսկվայի գրավման «Թայֆուն» գործողության երկրորդ փուլը և դեռևս պարզ չէր՝ ԽՍՀՄ-ը գոյատևելո՞ւ է, թե ընկնելո՞ւ, Մոսկվայում մտածում էին 1949թ․ միջուկային ռումբ ունենալու մասին, որովհետև իրենց երկիրը դիտարկում էին ոչ թե լոկ հեղափոխականների պլացդարմ, այլ գերտերության հավակնություններով պետություն։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

