Դադարեցվում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը

Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Տեղեկությունը ընկերության ֆբ-յան էջից է։

«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն

վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- գրված է հաղորդագրության մեջ: