Ուկրաինայում մեկնարկում են արևմտյան զենքի կիրառմամբ զորավարժություններ. կօգտագործվեն նաև թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ

Փետրվարի 10-ին Ուկրաինայում մեկնարկում են տասնօրյա զորավարժություններ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Կիևին մատակարարվող զենքի կիրառմամբ։ Կրակոցների ժամանակ կօգտագործվեն թուրքական «Բայրաքթար» (Bayraktar) հարվածային անօդաչու թռչող սարքեր, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և շվեդական NLAW շարժական կառավարվող հակատանկային հրթիռներ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փետրվարի 10-20-ը ուկրաինական զինված ուժերի զորավարժություններ կանցկացվեն Բայրաքթարի (Bayraktar), Javelin և NLAW-ի կիրառմամբ»,- ասել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ընդ որում նախարարը չի նշել, թե քանի զինվորական կմասնակցի զորավարժություններին, ինչպես նաև՝ արդյո՞ք կմասնակցեն օտարերկրյա հրահանգիչներ։