Զելենսկին ապաքինում է մաղթել Էրդողանին. նա արձագանքել է թուրք գործընկերոջ հայտարարությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն այսօր հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Ելենան (Ելենա Զելենսկայան. խմբ.) և ես ցավով տեղեկացանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի Covid-19-ի դրական թեստի մասին: Մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր ընկերներին՝ պարոն Էրդողանին և տիկին Էմինեին, շուտափույթ ու հեշտ ապաքինում»,– Էրդողանի հայտարարությունից հետո գրել է Զելենսկին Twitter-ում։
Ми з Оленою з жалем дізналися про позитивний тест на #COVID19 у Президента Туреччини Реджепа Таїпа Ердогана @RTErdogan і його дружини Еміне Ердоган. Щиро бажаємо нашим друзям, пану Ердогану та пані Еміне, швидкого й легкого одужання!
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 5, 2022
Նրա արձագանքը հատկապես հետաքրքիր է այն համատեքստում, որ Թուրքիայի նախագահը փաստորեն հիվանդացել է Կիև կատարած այցից հետո։

