Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլ կլինի տարածաշրջանի համար․ Ավստրիայի ԱԳ նախարար
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլ կդառնա ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին փետրվարի 2-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
«Այո, մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածության թուլացման, վստահության կառուցման ուղղությամբ։ Եվ շատ կարևոր տարր, այն է՝ հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների, որոնք խախտվել էին պատմական պատճառներով, կարգավորման գիտակցված քայլերի իրականացում, մենք տեսնում ենք։ Դա լուրջ քայլ կլինի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։

