Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը
Դատարանը մերժել է Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Կարապետյանը։
«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել, քանի որ վիճակը ծանր է եղել։ Նա հայրենադարձվել է նոյեմբերի 26-ին և տեղափոխվել Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և մեղադրյալի կարգավիճակ ստացել, այնուհետև նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, դատարանը բավարարել է։
Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

