ԱՄՆ պետքարտուղարն ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա է ժամանել պլանավորված այցի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Հունվարի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարին փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևում, հաղորդել է գործակալությունը: Ուկրաինա այցի ընթացքում պլանավորվել է Բլինկենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:
Պետդապարտամենտի ծանուցման համաձայն, Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը կհավաստի «ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

