Հունաստանը 100 եվրո տուգանք է սահմանել Covid-ի դեմ չպատվաստված տարեց քաղաքացիների համար
Հունաստանի իշխանությունները հունվարի 17-ին պարտադիր պատվաստում են մտցրել 60 տարեկանից բարձր բնակիչների համար, մինչդեռ պատվաստումից հրաժարվողներին տուգանքներ են սպառնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Guardian-ին։
Հրատարակության տվյալներով՝ հունվարի ընթացքում տուգանքը կկազմի 50 եվրո, իսկ հաջորդ ամիսներին՝ 100 եվրո։
«Տարիքային գործոնը կարևոր է՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը հանրային առողջապահական ծառայության վրա»,- նշում է Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը:

