Առաքել Մարտիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այսօր ստորագրված Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Ստեփան Գալստյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: