Ադրբեջանի Հանրապետությունը պետք է մոռանա օտարներից անվտանգություն գնելու պատրանքը

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին խորհուրդ է տվել մոռանալ օտար ուժերից անվտանգություն գնելու պատրանքը և ապավինել իրենց երկրի ժողովրդին։ Գրում է IRNA գործակալությունը:

Երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով օտարերկրացիներին ուղղված կոչը Խարազին անտրամաբանական և անհիմն է անվանել։ «Որովհետև իրենց դրդապատճառներով, անօրինական նպատակներն ու շահերը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմական մրցակցության՝ պատճառելով երկրին վնաս և նույնիսկ ավերածություն:  Բացի այդ, որքան մեծ է արտաքին ուժերի դերը, այնքան խորանում է նրանցից կախվածությունը»,- հավելել  է նա։

«Տարածաշրջանի ո՞ր երկիրն է կարողացել այդքան ուժեղացնել իր ռազմական հզորությունը իր տարածքում օտար ուժերի առկայության շնորհիվ: Եթե Իսլամական Հանրապետությունն այսօր տարածաշրջանի անվիճելի ուժն է, դա պայմանավորված է նրա ինքնուրույնությամբ և օտար ուժերից անկախությամբ»,- շեշտել է նա։