Ժողովուրդ, սթափվի՛ր, արթնացի՛ր. Նիկոլը Զանգեզուրը տալիս է թուրքին (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է։
Թուրք պաշտոնյաներն իրենց ելույթներում հնչեցնում են հետևյալ միտքը, թե նախկինում Հայաստանի հետ սահմանը բացելու համար ասում էին՝ Ղարաբաղի խնդիրը պետք է ստանա ադրբեջանանպաստ լուծում ու դրանից հետո միայն բացվի սահմանը, ապա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Թուրքիան պետք է հանդես այլ շեշտադրմամբ. «Սահմանը կբացենք, եթե բացվի Զանգեզուրի միջանցքը»։ Վերջերս էլ կայացավ թուրքալեզու պետությունների գագաթնաժողովը, ուր կեղծելով պատմությունը՝ Ալիևը հայտարարեց. «1921թվականին Զանգեզուրը տրվեց Հայաստանին, որով Ադրբեջանը, ցավոք, առանձնացավ Նախիջևանից։ Այսօր մենք 100 տարի առաջ սկսած թուրքականության գաղափարը վերականգնելու ճանապարհին ենք։ Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը»:
Ակնհայտորեն, մենք գործ ունենք պանթուրքիզմի գաղափարախոսության, Մեծ Թուրանի ծրագրի իրականացման հետ։
Ինչպես տեսնում ենք, թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտորեն խոսում են մեր հայրենիքի մի հատվածը՝ Զանգեզուրը զավթելու մասին։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունից՝ ոչ մի հակադարձում։ Դրա փոխարեն, Փաշինյանի թիմը զբաղված է թշնամու հետ բարեկամություն անելու անհասկանալի քարոզով։
Ստեղծված իրավիճակի վտանգավորությունը սյունեցին շատ լավ է գիտակցում, ու պատահական չէ, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը առաջինը հնչեցվեց հենց Սյունիքից։
Մանրամասները՝ տեսանյութում

