Դավիթ Բեկում ականի պայթյունից տուժել է հովիվը

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչը մարտի 29-ին ականի պայթյունից  վնասվածքներ է ստացել: Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը Panorama.am-ին պատմեց, որ ականի պայթյունից տուծաժ բնակիչը հովիվ է, սահմանին անասուններին է արածացնելիս եղել։

«Անասունը գնացել է, հովիվն էլ հետևից: Կենդանին պայթել է ականի վրա, ինքն էլ վնասվածք ստացել: Հովիվի վիճակը նորմալ է»,- նշեց նա:

Բենիամին Պողոսյանն ասաց, որ սա պատերազմից հետո առաջին դեպքն է, հնարավոր է նմանատիպ դեպքեր լինեն, ամեն դեպքում պետք է զգույշ լինել:

Դավիթ Բեկ համայնքի ղեկավարը միևնույն ժամանակ հավելեց, ականազերծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: