Բացառիկ հարցազրույց Ադրբեջանից վերադարձած ռազմագերի Խաչիկ Գրիգորյանի հետ (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանից հայրենիք վերադարձած ռազմագերի Խաչիկ Գրիգորյանը։
Խաչիկ Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է նոյեմբերի 11-ին ընկերների հետ Արցախ օգնություն տանելու ճանապարհին՝ Լաչինում գերի ընկել։ Մի քանի օր կտտանքների ենթարկելուց հետո նրան ու ընկերներին տեղափոխել են Բաքվի բանտ, որտեղ անցկացրել են 34 օր, այնուհետև ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։
Խաչիկ Գրիգորյանը այցելում է հոգեբանական կենտրոն, որտեղ նրան կամավոր հիմունքներով աջակցում են հոգեբանները, սակայն որևէ պետական աջակցություն մինչ այժմ չի ստացել։
Նա նշեց, որ գերությունից վերադառնալուց հետո այսպիսի հայրենիք տեսնելը անսպասելի էր և հույս հայտնեց, որ մենք մեր կորցրածը կվերադարձնենք և կունենանք մեր երբեմնի Ծովից ծով Հայաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում

