Փետրվարին Հայաստանից մեկնել է 58 297 մարդ. արտագաղթը թափ է հավաքում. «Մեդիապորտ»
«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը գրում է. «Միայն փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58 297 ուղևոր, Հայաստան է ժամանել 31 901 ուղևոր:
Անցած տարի նույն ժամանակահատվածում մեկնել է 99 065, ժամանել՝ 96 970 ուղևոր:
Երկու դեպքում էլ մեկնողներն ավելի շատ են, բայց այս տարի ի տարբերություն նախորդի, ոչ թե 3000 մարդ է անվերադարձ մեկնել, այլ՝ 26 000:
Եթե նախորդ տարիներին, օրինակ, Հայաստանից ՌԴ մեկ ուղղությամբ տոմսը հնարավոր էր գնել 30-40 հազար դրամով, ապա այս տարվա փետրվարին տոմսերի գները մեկ շաբաթում ավելացել են 200-450 հազար դրամով»:

