Ռուստամ Բադասյանը դատարանում պարտվել է Նարեկ Մալյանին

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դատարանում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվել է իրեն։

Նա գրել է.

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով:

ՀՀ Արդարադատության նախարարից դատարանը բռնագանձել է 200 000 դրամ ի օգուտ ինձ, որպես իմ դատական ծախսերի փոխհատուցում:
Հիշեցնեմ ՎԵՏՕ-ի կարգախոսը՝

Մենք պարտություն չունենք…»: