Ես հեշտությամբ պաշտոն կզիջեմ, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է մեր պետականությունը (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում տեղի էր ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Դատարանի բակում հավաքվել էին նախագահի աջակիցները, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում ՀՀ 3-րդ նախագահին։

Հիշեցնենք, որ առաջին նիստը կայացել է 2020 թ. փետրվարի 25-ին, որի ժամանակ Սարգսյանը հավաքվածներին ասաց, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու հիմա էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր»։

Մանրամասները՝ տեսանյութում