Արցախի օկուպացված շրջանները արժանանալու են Նախիջևանի ճակատագրին, եթե չկանգնեցնենք
Արցախի օկուպացված շրջանները արժանանալու են Նախիջևանի ճակատագրին, եթե չկանգնեցնենք։ Լոմերով ու բոլգառկաներով մաքրվելու ա մեր հետքը էդտեղից։ Սրբագրվելու ա պատմությունը, ձեզ էլ համոզելու են, որ դուք կապ չունեք ձեր պատմական տարածքների հետ։ Պատմամշակութային ցեղասպանություն ա լինելու։ Ինչը չկարողանան քանդել, ասելու են՝ ալբանական ա, ուդիներինն ա։ Ինչը թաքուն կարելի ա քանդել, ավերել, վերացնել՝ շատ արագ ոչնչացվելու ա։ Հետո գնացեք ՅՈՒՆԵՍԿՕ-ներում բողոքեք, Ջուղայի խաչքարերը հիշեցրեք, ապացուցեք․․․
Պատմությունը կրկնվելու հակում ունի, թշնամու ձեռագիրն էլ՝ չփոխվելու։ Ու եթե դուք հույս եք կապում, որ իրենք ձեր հետ խաղաղ համակեցություն են ուզում, ուրեմն դուք կամ հիմար եք, կամ դավաճան։
Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից

