ԱՄՆ-ը հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով

Բայդենը պատրաստվում է ստիպել Մոսկվային պատասխան տալ միջազգային ասպարեզում իր անբարյացակամ քայլերի համար:

Վաշինգտոնը մտադիր է համոզել Եվրամիությանը համատեղ կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ ՝ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին ուրբաթ՝ մարտի 12-ին, ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվան:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն նպատակ ունի Մոսկվային ստիպել «գին վճարել» իր ոչ բարյացակամ քայլերի համար, այդ թվում՝ Նավալնիի վերաբերյալ:

«Եթե նայեք Ռուսաստանին և Չինաստանին, ապա Բայդենը սկսել է Ռուսաստանի նկատմամբ հաստատուն քաղաքական գիծ տանել, այդ թվում աշխատել եվրոպացիների հետ», – նշել է Սալիվանը:

Հիշեցնենք, որ ԵՄ նախօրեին 6 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը, երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար: Պատժամիջոցների ցուցակում կան 177 անհատներ և 48 կազմակերպություններ: