Իրանը այնուամենայնիվ լուրջ մտահոգված է Արցախում ահաբեկիչների առկայությամբ
Հսկայական ուշացումով Իրանի իշխանություններն ոչ թե պարզապես «վախերի մեջ են ընկնում», այլ արդեն իսկ բախվել են (և մեկ անգամ չէ) այն սպառնալիքին, որ բազմաթիվ փորձեր են արվում Արցախի Հանրապետության գրավյալ, զավթած տարածքներից Իրանի խորքը «տեղափոխել» ահաբեկիչներին: Հիշեցնենք՝ այն ահաբեկիչներին, որոնց անցած ամռանը և աշնանը Մերձավոր Արևելքից Արցախ բերեց Թուրքիան (ի դեպ, ոչ միայն Արցախ…): 2021-ի մարտից անցել է ընդամենը 10 օր, իսկ Թեհրանից հնչում է Արցախում ահաբեկիչների առկայության թեմայով առնվազն երրորդ ահազանգող հայտարարությունը:
Այս անգամ ահաբեկիչների մասին թեզը հնչեցրեց Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոնուրին: Մարտի 8-ին նա զրույցի հրավիրեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին և ասաց, որ «Իրանը մտահոգված է թաքֆիրիների կողմից ահաբեկչական գործողությունների գործիքային կիրառմամբ և Սիրիայից ԴԱԻՇ [«Իսլամական պետություն»] ահաբեկիչների տեղափոխմամբ Ղարաբաղի տարածք»: Հեղինակը չի կարող չասել. լավ, բա երբ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա անձամբ էր խոսում այդ մասին Երևանում Իրանի դեսպանատան աշխատակիցների հետ, ինչո՞ւ Իրանի ԱԳՆ-ը ոչինչ չձեռնարկեց Թուրքիայի «ձեռքերին» տալու, և, իմիջիայլոց այնպես հարվածել, որպեսզի թուրքերը ընդհանրապես անհետանան Անդրկովկասից:
Զոնուրին հայտարարեց. «Սիրիայից ԴԱԻՇ ահաբեկիչների տեղափոխման մասին հրապարակված հաղորդագրությունները վերջին հակամարտություններում օգտագործելու համար մտահոգում են մեզ: Տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունը ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում Հայաստանին, տարածաշրջանի այլ պետությունների: Տարածաշրջանի պետություններն իրենք են ունակ պաշտպանել տարածաշրջանի շահերն ու անվտանգությունը»,- հայտնում է իրանական «Fars News» գործակալությունը: Զոնուրին շեշտեց տարածաշրջանում և Հայաստանում կայունությունը պահպանելու և միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ «անհապաղ դադարեցվեն անկարգությունները տարածաշրջանում»: Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի մնաց, թե կոնկրետ ի՞նչն է պարոն Զոնուրին համարել «անկարգություններ», քանի որ նրա խոսքերը կարելի է մեկնաբանել երկիմաստ: Եթե նա նկատի ուներ, որ Հայաստանում համազգային շարժում է աճում-ուժեղանում` պահանջելով թուրքերի և դավաճանների իշխանության հրաժարականը, ապա Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը բացահայտ փորձում էր միջամտել Հայաստանի ներքին գործերին: Եվ սա անընդունելի է…
Եթե Զոնուրին «անկարգություններ» ասելով՝ նկատի ուներ, որ Արցախը ԶԱՎԹՎԱԾ է, և Թուրքիան և ահաբեկիչները գերիշխում են Արցախի զավթված հատվածում, ապա դա ուրիշ հարց: Մենք նույնպես համաձայն ենք սրա հետ. թուրքերը տարածաշրջանում՝ արդեն իսկ ինքնին լկտիություն և անկարգություն է: Բայց այդ դեպքում ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ: Սիրիայում, որտեղ թուրքերը նույնպես կանգնած են ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների թիկունքում, Իրանը Ռուսաստանի հետ ոչնչացնում է ահաբեկիչներին:
Ի դեպ, Թումանյանն իր պատասխանում, ինչպես մեզ թվում է, հենց սա ակնարկեց պարոն Զոնուրիին. «Իրանը Հայաստանի կարևոր և հին հարևանն է: Ուստի մենք ողջունում ենք Իրանի Իսլամական Հանրապետության առավել նշանակալի դերը տարածաշրջանային իրադարձություններում»: Չնայած՝ կրկին անհասկանալի է. Թումանյանը կցանկանա՞, ինչպես Սիրիայում, Իրանը Արցախի (կամ Հայաստանի) ղեկավարության հետ ստորագրված համաձայնագրով, իր զինվորականներին մտցնի հակամարտության գոտի: Թե՞ Թումանյանը նկատի ուներ, որ Իրանը «իր սեփական խողովակներով» պետք է սկսի ճնշում գործադրել Թուրքիայի և քուրդ հրեա Իլյուշ Ալիևի ռեժիմի վրա: Մենք չենք մեկնաբանի, թե ինչ նկատի ուներ Թեհրանում Հայաստանի դեսպանը…
Բայց փաստը մնում է փաստ. Իրանը մարտ ամսին շատ ակտիվորեն հրավիրում է տարածաշրջանի ժողովուրդներին և երկրներին՝ խոսելու ահաբեկչական սպառնալիքի մասին: Դա գովելի է: Սակայն մեկ անգամ ևս ասենք Հայաստանի իշխանություններին և Իրանի իշխանություններին. անցած աշնանը դրանք պետք է ՍԿՍՎԵԻՆ, ոչ թե հիմա: Այժմ Հայաստանն ու Իրանը ի վիճակի են ազդել ՄԻԱՅՆ ՈՒԺԱՅԻՆ ճանապարհով՝ Արցախում ահաբեկիչների ներկայության վրա: Այսինքն՝ ընդդեմ Թուրքիայի:
Սերգեյ Շաքարյանց

