«Կորսված դրախտ». Արցախի ողբերգությունը պատկերող լուսանկարները ներկայացվել են միջազգային մրցույթի

«Կորսված դրախտ». «ՌԻԱ Նովոստի» գործակալության հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի լուսանկարների շարքը՝ նվիրված արցախյան հակամարտությանը, ներկայացվել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ World Press Photo-ին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է այն մարդկանց ֆոտոպատմությունները, որոնց կյանք ներխուժեց պատերազմը։