Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է. Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը գրվել է 2001 թվականին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մտածեց, գրեց ու արեց

Նիկոլ Փաշինյանի 2001 թվականին գրած՝ «Մենք ու Մեր շահերը» հոդվածը

«Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում: Մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արևմուտքի ու արևելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետևյալ պայմանները.

Կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրիի վերահսկողությունը հանձնել ուրիշին:

Գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր:

Գիտակցել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեր հարևաններն են, ու նրանց հետ հարաբերությունների բարելավումը կենսական հարց է:

Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»»։