Դավիթ Հովհաննիսյանի տեսահոլովակները կներկայացվեն Մյունխենյան երաժշտական փառատոնում (տեսանյութ)
Մեր հայրենակից, օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանի երկու տեսահոլովակները կներկայացվեն Մյունխենյան երաժշտական փառատոնում (Tenerife, Quando Falo de Amo): Դավիթն ապրում է Կանարյան Կղզիների Տեներիֆե կղզում։
LIVEnews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ առաջին մասնագիտությամբ միջազգայինագետ է. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան (2013 թ.): Դասական վոկալով սկսել է զբաղվել 2012 թ.:
Սովորել է Տեներիֆեի Կոնսերվատորիայում (սոպրանո Կարմեն Ակոստայի դասարան)։
Շուրջ 2 տարի անհատական դասեր է առել Հռոմում՝ մեցցո-սոպրանո Ռենատա Լամանդայի մոտ։
Հանդես է գալիս որպես անկախ երգիչ, միաժամանակ համագործակցում է իսպանական և իտալական թատրոնների հետ, «Յունիոն Արտիստիկա Էլ Կաբո» մեծ երգչախմբի մեներգիչն է, հանդես է գալիս համերգային ծրագրերով՝ այդ թվում բարեգործական։
Նա գործուն մասնակցություն է ունեցել Հայերի ասոցիացիայի հիմնադրմանը Կանարիան Կղզիներում (AAIC ), որն էլ ստեղծել է Տեներիֆեի և Հայաստանի միջև մշակութային կամուրջ: Այն ակտիվ մասնակցություն է ունենում Տեներիֆեի և առհասարակ Իսպանիայում բնակվող հայ արվեստագետների և մարզիկների ստեղծագործական կյանքում: Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվում են համերգներ, թողարկվում տեսահոլովակներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն մայր հայրենիքին: Մեր վիրավոր հայրենիքին ՀԱՀԿԿ-ը վերջին շրջանում առաքել է 240 արկղ հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ:
Վերջերս թողարկվել է Դավիթի 7-րդ տեսահոլովակը՝ մեքսիկացի կոմպոզիտոր Ֆելիքս Ռեյնայի հայտնի Սի Տե Կոնտարա (տրագիկ բոլերո) երգի հիման վրա՝ բեմադրությամբ:
Սիրով ներկայացնում ենք տեսահոլովակը՝

